Պենտագոնի ղեկավարը հունվարի 27-ին կժամանի Թուրքիա

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հունվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այստեղ նա հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի և բարձրաստիճան այլ անձանց հետ:

Կողմերը քննարկելու են ՀՀՊ համակարգի ստեղծման ոլորտում Թուրքիայի ու Չինաստանի համագործակցության հարցը (նախորդ տարվա աշնանը զենիթա-հրթիռային համալիրների գնման հարցում Թուրքիայի կողմից չինական ընկերությանը տված նախապատվությունը), ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:

Երկու երկրների միջև հարաբերությունները որոշակիորեն լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ակնարկեց Անկարայում ԱՄՆ-ի դեսպանի հնարավոր վտարման մասին՝ կապված Թուրքիայի վերջին իրադարձությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031