Կառավարությունը առաջարկներ է ներկայացրել՝ կապված Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության հետ

ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով նախագծի ընդունմամբ կվերացվի քրեակատարողական օրենսդրության մեջ առկա օրենքի և ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանությունը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս