Թևան Պողոսյանը մտածում է մանդատը ետ վերցնելու մասին. ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է ԱՄՆ՝ 5-ամսյա դասընթացների: ԳԱԼԱ-ն փորձել է պարզել, թե Զարուհի Փոստանջյանի բացակայության դեպքում ո՞վ է փոխարինելու նրան խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ Զ. Փոստանջյանին կփոխարինի Թևան Պողոսյանը: Դիտարկմանը, թե Թևան Պողոսյանը չի՞ հրաժարվել պատգամավորական մանդատից, պարոն Մարտիրոսյանն ասել է, որ ինքը այդ մասին հայտարարել է, բայց դեռ ուշ չէ, եւ պարոն Պողոսյանը կարող է եւ հայտարարել, որ հետ է վերցնում մանդատը:

«Մեզ մոտ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է եղել, որին մասնակցում էր նաեւ Թևան Պողոսյանը: Մենք խնդրել ենք Թևան Պողոսյանին, որ վերանայի մանդատը վայր դնելու իր որոշումը և դառնա խմբակցության ղեկավար: Այնպես որ դեռ ժամանակ կա, հույս ունենք, որ Թևան Պողոսյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, այս դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ հակառակ պարագայում պարոն Ռուբեն Հակոբյանը կլինի ղեկավար:

Երեկ չէ առաջին օրը մենք վարչության նիստի ժամանակ մանրամասն խոսել ենք, նաև մեր գոհունակությունն ենք հայտնել Թևան Պողոսյանից: Տեղեկացանք, որ իր այդ որոշումը ոչ մի կապ չունի խմբակցության հետ, և մենք հորդորեցինք նրան, որ անպայման վերանայի իր այդ որոշումը և շարունակի իր գործունեությունը, որովհետև ինքը բավականին արդյունավետ գործունեություն է իրականացրել: Թևան Պողոսյանն ասաց, որ կմտածեմ առաջարկի շուրջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս