ԱՄՆ-ի հետ երկխոսելը հուսահատության ցուցիչ չէ. Ալի Խամենեի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսելը չի նշանակում, որ Իրանի ժողովուրդը գտնվում է հուսահատության մեջ:
Խամենեին այս հայտարարությունն արել է Ղոմ քաղաքի բնակիչների առջև ունեցած ելույթում. «Իրանը կոնկրետ հարցերի շուրջ բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի հետ, եթե մենք որոշենք, որ դա անհրաժեշտ է անել՝ վերացնելու համար որոշակի խնդիրներ:
Իրանի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն խնդիրների լուծման համար երկրի ներքին պոտենցիալին: Իրանի կառավարությունը պետք է ակտիվ լինի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային դիվանագիտական արենայում»: