Վաղը Ժնևում տեղի կունենա Քեթրին Էշթոնի տեղակալի և Իրանի փոխարտգործնախարարի հանդիպումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հաստատել է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի տեղակալ Հելգա Շմիդտն ու Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հունվարի 9-10-ին հանդիպելու են Ժնևում: Այս մասին հայտարարել է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մաննը:
Նա ընդգծել է, որ կողմերը քննարկելու են նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեխնիկական գծով մասնագետների սկսած բանակցությունները: Մաննը հավելել է, որ ամանորից առաջ անցկացված այդ բանակցություններից հետո մնացել են հավելյալ հարցեր, որոնք էլ քննարկման առարկա կդառնան Շմիդտի ու Արաղչիի հանդիպման ժամանակ: