Առաքել Մովսիսյան. Վայ, ես դրանց հերն անիծեմ… Հայաստանում ո՞ւր ա խաղատուն, որ մի հատ էլ էդ խաղատանը գումար տանուլ տանք

Yerkir.am-ի տեղեկություններով` օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: 168.am-ի հետ զրույցում վերջինս հերքեց իր մասին շրջանառվող լուրերը` նշելով. «Վայ, ես դրանց հերն անիծեմ… Հայաստանում ո՞ւր ա խաղատուն, որ մի հատ էլ էդ խաղատանը գումար տանուլ տանք»:

Մեր հարցին, թե երեկ խաղատուն չե՞ք այցելել, նա բացասական պատասխան տվեց. «Իհարկե, ոչ: Չկա տենց բան: Հայաստանում չունենք մենք տենց տեղեր, որ մի հատ էլ գնամ…»:

Տեսանյութեր

Լրահոս