Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա Փարիզում
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ-ը, հայտնել է, որ հայտնի է դարձել այն, թե Երևանն ու Բաքուն երբ կանցկացնեն հերթական բանակցությունները Ղարաբաղի վերաբերյալ:
Ակնկալվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունվարի երկրորդ կեսին, Փարիզում:
Հայաստանի ԱԳՆ-ից ռուսական գործակալությանը հայտնել են, որ Նալբանդյանն իրազեկել է, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: