Բաժիններ՝

Մեկնարկել է քիմիական զենքը Սիրիայից դուրս բերելու գործընթացը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW) երեկ հայտարարել է Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման գործընթացի սկսման մասին: Սիրիայի քիմիական զենքի առաջին խմբաքանակը երկրից դուրս է բերվել ռազմանավով:

Սիրիայի քիմիական զենքը երկու պահեստից բերվել է Լաթաքիա նավահանգիստ, որտեղից այն բեռնվել է դանիական ռազմանավի վրա, որին ուղեկցել  է Դանիայի, Նորվեգիայի ու Սիրիայի ռազմածովային շարասյունը: BBC News-ի տվյալներով՝ այդ գործընթացին մասնակցել են Դանիայի, Նորվեգիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ֆրեգատները:

Մոտ ժամանակներս քիմիական զենքն այդպես էլ մնալու է նավի մեջ, քանի դեռ նավահանգիստ չի բերվել նոր խմբաքանակ: OPCW-ը հուսով է, որ իրեն կհաջողվի Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնել մինչև այս տարվա ամառ: Քիմիական զենքի վերջնական ոչնչացումը պետք է բաց ծովում իրականանցնի ԱՄՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս