Ford-ի գլխավոր տնօրենը հերքել է Microsoft տեղափոխվելու հնարավորության մասին տեղեկատվությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ford ընկերության գլխավոր տնօրեն Ալան Մուլալին, որին ավելի վաղ անվանում էին Microsoft-ի ղեկավարի պաշտոնում Սթիվ Բալմերի հավանական փոխարինողներից մեկը, կշարունակի ավտոկոնցեռնում մնալ առնվազն մինչև 2014 թվականի ավարտը:

Այս մասին գործակալությանը հայտնել է հենց ինքը՝ Ալան Մուլալին: Նա հավելել է, որ ցանկացել է դրանով իսկ վերջ դնել Microsoft իր տեղափոխության մասին խոսակցություններին, որպեսզի չանհանգստացնի Ford-ի բաժնետերերին: Միևնույն ժամանակ նա չի մանրամասնել, թե արդյոք իր տեղափոխության հարցով շփվե՞լ է Microsoft-ի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ 2014 թվականը Ford ընկերության համար լինելու է իր նորագույն պատմության ամենակարևոր տարիներից մեկը: Ամերիկյան ընկերությունը պլանավորում է 12 ամսվա ընթացքում շուկա դուրս բերել միանգամից 23 նոր ավտոմեքենա: Մուլալին Ford-ում աշխատում է 2006 թվականից, մինչ այդ նա 36 տարի նվիրաբերել է Boeing ինքնաթիռների արտադրությանը:

Ինչ վերաբերում է Microsoft-ին, ապա այստեղ նոր գլխավոր տնօրենի փնտրտուքը սկսվեց այն բանից հետո, ինչ նախորդ տարվա օգոստոսին իր հրաժարականի մասին հայտարարեց 1980 թվականից ընկերությունում աշխատող Սթիվ Բալմերը: Բալմերն իր պոստը լքելու է 12 ամսվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031