Թուրքիայում փոխել են փոխոստիկանապետին և 15 նահանգի ոստիկանապետերին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում փոխվել են 15 նահանգի ոստիկանապետերը, ինչպես նաև գլխավոր ոստիկանապետի տեղակալը: Համապատասխան որոշումը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Մասնավորապես փոխվել են հետևյալ նահանգների ոստիկանապետերը. Ադանա, Անկարա (ուր սրանից առաջ փոխվել է տեղի ոստիկանության 350 ներկայացուցիչ), Անթալիա, Բուրսա, Դիարբեքիր, Էրզրում, Գազիանթեփ, Հաթայ, Իզմիր, Քոջաելի, Մալաթիա, Մերսին, Սաքարիա, Սամսուն, Տրապիզոն:
Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանման նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը, ով կոռուպցիոն սկանդալի հետևանքով ստիպված է եղել հրաժարական տալ, հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից: Բայրաքթարը համապատասխան դիմում է գրել, որը պետք է դիտարկի Թուրքիայի խորհրդարանը: