2013 թ-ին Ռուսաստանը 120 անգամ խախտել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2013թ-ին 120 որոշում է հրապարակել` Ռուսաստանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ ՄԻԵԴ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կայացված որոշումների տվյալները եւ փոխհատուցման գումարի չափը հայտնի կդառնա 2014թ. առաջին եռամսյակում: