Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ մյուս ակտիվիստների գործով բողոքը. վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տ. Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

«Երբ բողոքը հետ են վերադաձնում վարույթ, այդ բոլոր որոշումները ստանդարտ բովանդակություն ունեն: Ընդամենը նշվում է, որ բողքը չի համապատասխանում Դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջներին»,- ասաց Մ. Շուշանյանը: Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում պահանջել էին բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշում ու արդարացնել երիտասարդներին:

Պաշտպանը հայտնեց նաև, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր որոշումը. դատարանի որոշմամբ Տիգրան Առաքելյանն արդարացվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով. Տ. Առաքելյանը մեղավոր էր ճանչվել խուլիգանության կատարման մեջ, սակայն նրա նկատմամբ դատարանը կիրառել էր համաներում և ազատ արձակել: Արտակ Կարապետյանը մեղավոր էր ճանաչվել, սակայն համաներման կիրառմամբ պատժից ազատվել էր: Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ևս մեղավոր էր ճանաչվել. դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

 

Տեսանյութեր

Լրահոս