Ջոն Քերին նամակ է հղել Իլհամ Ալիևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նամակում Քերին շնորհավորել է Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին՝ կապված 2013 թվականի դեկտեմբերի 17-ին «Շահ Դենիզ 2» նախագծի շուրջ ներդրումային համաձայնագրի ստորագրման հետ:

Քերին ընդգծել է, որ այդ համաձայնագիրը Ադրբեջանի պատմության մեջ խորհրդանշում է կարևոր փուլ. «Եվրոպայի հետ միավորվելու իր առաջին քայլով Ադրբեջանը դառնում է համաշխարհային էներգակիրների նոր հուսալի աղբյուր և աջակցում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը:

Հարավային գազային միջանցքի իրագործումը շահավետ է բազմաթիվ գործընկեր ու հարևան երկրների համար, և դրա հետ մեկտեղ այն կամրապնդի Ադրբեջանի անկախությունը»: Քերին ԱՄՆ-ի անունից տևական աջակցություն է խոստացել Ալիևին:

Տեսանյութեր

Լրահոս