Երեք տարի առաջ Շումախերը կտակ էր գրել. Նրա կարողությունը մոտ 750 միլիոն ֆունտ ստեռլինգ է
«Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոն Միխաել Շումախերը 3 տարի առաջ կտակ է գրել, ինչի մասին 2010թ. խոստովանել է իր հարցազրույցներից մեկում: Այդ քայլը նա բացատրել է այն հանգամանքով, որ ինքն «ընտանիքի մարդ» է:
The Daily Mail-ի փոխանցմամբ` Շումախերի կարողությունը գնահատվում է մոտ 750 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը բաժին կհասնի իր կնոջը և երկու զավակներին:
Թեև այսօր հայտնի է դարձել, որ լեգենդար ավտովարորդի վիճակը մի փոքր լավացել է, այնուամենայնիվ, այն շարունակում է կրիտիկական մնալ: Իսկ նրա կինը` Կորինա Շումախերը, լրագրողներին խնդրել է հանգիստ թողնել իր ընտանիքին բժիշկներին, որպեսզի վերջիններս կարողանան զբաղվել իրենց գործով:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին Ալպյան լեռներում դահուկավազքի ժամանակ 45-ամյա Շումախերն ընկել էր և գլխուղեղի արյան զեղում էր ստացել: Գրենոբլի հիվանդանոցում նրան երկու անգամ վիրահատել են, և այժմ մարզիկը գտնվում է արհեստական կոմայի մեջ: