Բաժիններ՝

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը առաջին անգամ կին կգլխավորի

ԱՄՆ սենատը հունվարի 6-ին հաստատել է Ջանեթ Ելլենին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Ամերիկյան կոնգրեսի վերին պալատը հավանություն է տվել Ելլենի թեկնածությանը, որն առաջարկվել էր երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից 2013 թվականի հոկտեմբերին։ Տիկնոջ թեկնածությունը հաստատվել է ձայների 56 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ։
67-ամյա Ելլենը, ով նախկինում հանդիսանում էր ԴՊՀ-ի ղեկավարի տեղակալը, ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կինն է, ով գլխավորում է այդ կառույցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս