Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հունվարի վերջերին. աղբյուր
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են հունվարի երրորդ տասնօրյակին: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Ժնև՝ քննարկելու համար՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:
Աղբյուրի խոսքերով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ, և որ ամեն ինչ կախված է լինելու բանակցությունների օրակարգի պատրաստությունից:
Նշվում է, որ Բուրկհալտերը ԵԱՀԿ գործող նախագահ դառնալուց հետո երկարաձգել է Անջեյ Կասպրշիկի մանդատը՝ որպես Ղարաբաղյան հակամարտության գծով իր անձնական ներկայացուցիչ: Կասպրշիկն այդ պաշտոնում նշանակվում է արդեն 17-րդ անգամ և կուտակել է միջնորդի մեծ փորձ: