Բաժիններ՝

Հերմինե Նաղդալյան. Փոքրիկ տղաս ասում է՝ մամա, բլինչիկ եմ ուզում. yerkir.am

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը yerkir.am-ին պատմել է, թե ինչպես են Ամանորը դիմավորում իրենց տանը:

«Իմ երեխաները շատ են սիրում իմ պատրաստած բլինչիկները: Երեկոյան ուշ ժամի գործից գալիս եմ, փոքրիկ տղաս երբ ասում է՝ մամա ես բլինչիկ եմ ուզում, նրան մերժելն անհնար է, մինչև գիշերվա երկուսը երեքը կանգնում եմ պատրաստում եմ, ու դա հաճույքով եմ անում»,- ասել է Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը պատմել է, որ իրենց ընտանիքում արդեն սովորույթ է դարձել, որ  մինչև նոր տարվա առաջին զարկերը հնչելը, տան անդամները  շնորհակալություն են ասում  գնացող տարվան՝  ճանապարհելով այն բարի խոսքերով :

«Ամուսինս, որպես կանոն փոքրիկ վերլուծություն է անում, ամփոփելով տարին ու եզրագծելով, թե ով ինչ հաջողություններ ունեցավ , ով ինչի հասավ: Աշխատում են երեխաներին դաստիարակել հենց այդ ոգով. այն է՝ կյանքի բոլոր դրվագներին նայել երախտագիտությամբ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս