Բաժիններ՝

Վրաստանի ՊՆ-ը մտադիր է 2014 թվականին ամբողջովին փոխել իր ուղղաթիռների պարկը

Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ը մտադիր է 2014 թվականին ամբողջովին փոխել իր ուղղաթիռների պարկը՝ խորհրդային ու ռուսական ուղղաթիռները փոխարինելով ամերիկյան ուղղաթիռներով: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է խորհրդային ու ռուսական արտադրության ռազմափոխադրման կամ գրոհիչ ուղղաթիռների մասին: Ալասանիան ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում ուղղաթիռների պարկը զարգացնել միայն ամերիկյան ուղղաթիռներով՝ հավելելով, որ տվյալ հարցով բանակցում են նաև այլ երկրների հետ:

Դա մասնավորապես վերաբերում է Ֆրանսիային: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռևս 2010 թվականին էր հայտարարել, որ անհրաժեշտ է փոխարինել հին և արդեն անհուսալի ռուսական ուղղաթիռներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս