Էրդողանը մեկնում է հեռավորարևելյան երկրներ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունվարի 5-11-ին այցելելու է Ճապոնիա, Սինգապուր և Մալայզիա: Էրդողանի հեռավորարևելյան շրջագայությունը մեկնարկելու է Ճապոնիայից, որտեղից նա կուղևորվի Սինգապուր ու Մալայզիա:

Ակնկալվում է, որ այդ այցերի ընթացքում ակնկալվում է տարածաշրջանային ու միջազգային բնույթի մի շարք հարցերի քննարկում: Ընդգծվում է, որ Էրդողանը 2013 թվականին այցելել է 27 օտար երկիր:

Էրսողանը հերթական հարվածն է հասցրել նուրսիականներին պատկանող թերթերին` դրանց լրագրողներին թույլ չտալով ուղեկցել իրեն իր հեռավորարևելյան շրջագայության ժամանակ: Վարչապետին ուղեկցելու են միայն իշխող կուսակցությանը մոտ կանգնած լրագրողները:

Պատժված պարբերականների թվում կան նաև ընդդիմադիր ու անկախ թերթեր: Թուրքիան ցնցած կոռուպցիոն վերջին սկանդալից հետո արգելվել է «Թուրքական ավիաուղիներ» (Türk Hava Yolları) ընկերության ինքնաթիռներում  Zaman, Taraf, Bugün, Today`s Zaman, Habertürk, Milliyet, Hürriyet, Vatan, Radikal, Posta, Sözcü, Cümhuriyet և Yurt թերթերի տարածումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031