Թաներ Յըլդըզը հերքել է ջերմաէլեկտրակայաններից մեկն էրդողանի որդուն հանձնելու տեղեկատվությունը
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հերքել է այն տեղեկատվությունը, թե ջերմաէլեկտրակայաններից մեկն առանց մրցույթ անցկացնելու տրվել է վարչապետ Ռեջեփ Թայյիփ էրդողանի որդուն` Նեջմեթթին Բիլալ էրդողանին:
Յըլդըզի խոսքերով` տվյալ տեղեկատվությունը Բիլալ էրդողանին հասցեագրած զրպարտանք է: Սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, որ Ստամբուլի հանրապետական դատախազությունը Բիլալ էրդողանին հաջորդ տարվա հունվարի 2-ին կանչել է հարցաքննության: