Բաժիններ՝

Իսրայելը պաղեստինցի բանտարկյալների հերթական խմբին ազատ կարձակի դեկտեմբերի 30-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին իրազեկել են, որ պաղեստինցի բանտարկյալների հաջորդ խմբին ազատ կարձակեն դեկտեմբերի 30-ին`պլանավորված ժամկետից մեկ օր ուշ: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում էին, որ պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելը տեղի կունենար դեկտեմբերի 29-ին, սակայն իրենց հայտնել են, որ տեխնիկական պատճառներով անհրաժեշտ է, որ դա արվեր մեկ օր անց:

Խոսքը գնում է մոտ երկու տասնյակ բանտարկյալի ազատ արձակելու մասին: Դա արդեն կլինի նմանատիպ երրորդ խումբը`այս տարվա հուլիսին մերձավորարևելյան բանակցությունների վերսկսումից սկսած:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս