Բաժիններ՝

Այս տարի Վրաստանի բանտերում գրանցվել է բանտարկյալների մահացության ռեկորդային ցածր ցուցանիշ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը հայտարարել է, որ այս տարի զգալիորեն նվազել է բանտարկյալների մահացության ցուցանիշը:

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան երեկ վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկրի բանտերում աճել է մահացության ցուցանիշը, քանի որ ուղղիչ հիմնարկները ղեկավարում է ոչ թե վարչակազմը, այլ՝ քրեական հեղինակությունները, այսպես կոչված «նայողները»:

Վրաստանի պատիժների իրագործման նախարարության տարածած այսօրվա հայտարարությունում նշված է, որ 2013 թվականին երկրում գրանցվել է բանտարկյալների մահացության ամենացածր ցուցանիշը՝ 25 մարդ, մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 132 մարդ:

Հայտարարությունում նաև նշված է, որ ներկայումս շատ ավելի մեծ ուշադրություն է հատկացվում բանտարկյալների առողջական վիճակին, և որ այս տարի քաղաքացիական սեկտորի հիվանդանոցներում որակյալ բուժօգնություն է ստացել ավելի քան 5630 բանտարկյալ: Վերջին 3 տարում, երբ բանտարկյալների քանակը կազմել է 24.500 մարդ, տվյալ ցուցանիշը տատանվել է 400-1240-ի սահմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս