«Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անհետացել է քաղաքական դաշտից». Վլադիմիր Գասպարյան
«Տարեմուտի վերջին հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթն անցկացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Բացի ոստիկանական թեմաներից, Վ. Գասպարյանի հետ խոսեցինք նաև 2013թ. քաղաքական նորամուծության մասին, երբ նա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու։ Ի դեպ, աղոթքից հետո կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ»,- հետաքրքրվեցինք Գասպարյանից։ «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ Եվ կարծում եմ, որ ոչ թե աղոթքը պետք է տարօրինակ համարել, այլ ժամանակն է, որ տարօրինակ համարվի զոռբայությունը»,- պատասխանեց ՀՀ ոստիկանապետը»։
Առավել մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: