Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Սայաթ Նովա փողոցում. բնակիչները ձվերով հարվածում են «Արցախբանկի» ապակիներին (լուսանկարներ)

Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակիչները հենց նոր հասան Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, սակայն պարզվեց, որ բանկի մուտքի դռները փակ են, իսկ պատուհանների շերտավարագույրները՝ փակած։

Խաբված բնակարանատերերը համոզված են, որ բանկի աշխատակիցներին հրամայված է փակել դռները։

«Ներսում հաստատ մարդ կա, ո°նց կարա չլինի»,- բորբոքված NEWS.am-ին ասել է ակցիայի մասնակիցներից Վարսիկ Սարգսյանը։

«Վախենում են, որովհետեւ 150 մարդու բնակարան են վերցրել։ Մուկ են դառել, դուրս չեն գալիս»,- ավելացրել էմյուս ցուցարարը։

Բնակիչներն այս պահին թակում են դռները՝ պահանջելով բացել այն եւ պատասխանել իրենց հարցերին։ Տեսնելով, որ դռները չեն բացում եւ դրսում սաստիկ ցուրտ է, բնակիչները ձվերով հարվածեցին ապակիներին։

1503307_657658044285954_1284129000_n

1505378_657674747617617_350660465_n

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս