Բաժիններ՝

Հոգեբուժարանից դուրս գրված զինծառայողը պիտանի չէ ծառայության. նա զորացրվել է

Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյանտեղի ունեցած միջադեպի գործով «Նուբարաշենի» հոգեբուժարանում գտնվող Դավիթ Մարկոսյանը դուրս է եկել այդ հաստատությունից:

NEWS.am-ի թղթակցին ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Կայքի  տեղեկություններով՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում ավարտվել է զինծառայողի դատահոգեբուժական փորձաքննությունը, որի եզրակացության համաձայն՝ նա պիտանի չէ ծառայության, ըստ այդմ՝ զորացրվել է:

Քննչական ծառայությունից կայքին հայտնել են, որ դեռեւս «Նուբարաշենի» հոգեբուժարանում են գտնվում այս գործի շրջանակներում մյուս մեղադրյալները՝ Ռազմիկ Մանուկյանը եւ Արշակ Թորոսյանը: Նրանք դեռ դատահոգեբուժական փորձաքննություն են անցնում:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031