Բաժիններ՝

Ղարաբաղյան պատերազմի վետերանն ինքնահրկիզում է գործել Բաքվի կենտրոնում (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան պատերազմի վետերան, երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովը երեկ ցերեկը ինքնահրկիզում է գործել Բաքվի կենտրոնում՝ Ադրբեջանի արհմիությունների համադաշնության (ԱԱՀ) շենքի դիմաց:

Հասանովին նման հուսահատ քայլի գնալ է դրդել այն, որ ԱԱՀ ղեկավարը նրան զրկել է Բիբի-Էյբաթ ավանում՝ ծովափին, գտնվող և 1995 թվականից իրեն պատկանող սրճարանը: Տղամարդուն հաջողվել է փրկել, նրան հոսպիտալացրել են: Նշվում է, որ սրճարանը Զաուր Հասանովի հինգ հոգանոց ընտանիքի համար հանդիսանում էր եկամտի միակ աղբյուրը:

Հասանովը պետությունից սանում է ընդամենը 110 մանաթ (1 մանաթը հավասար է մոտավորապես 1 եվրոյի) նպաստ: Հասանովը մինչ այս քանիցս տարբեր կառույցներում բողոքարկել է սրճարանը վերացնելու դատական որոշումը, սակայն նրա բողոքները մնացել են անպատասխան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս