Բաժիններ՝

Իրանի խորհրդարանում ներկայացված օրինագիծը կառավարությանը պարտադրում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի մոտ 100 պատգամավոր երեկ ներկայացրել են մի օրինագիծ, որի վավերացումը կառավարությանը պարտավորեցնում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս:

Օրինագծի համաձայն, եթե Իրանի դեմ սահմանվեն նոր պատժամիջոցներ, խստացվեն ներկայիս պատժամիջոցները կամ էլ «Վեցյակը» անտեսի խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը, ապա Իրանի կառավարությունն անպայմանորեն ավարտելու է Նաթանզի ու Ֆորդոի միջուկային օբյեկտների վրա կատարվող աշխատանքները:

Օրինագիծը կառավարությանը պարտադրում է նաև բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը՝ մինչև 60 տոկոս, որպեսզի վառելիքով ապահովվեն նավերն ու սուզանավերը: Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Մեհդի Մուսավինիջատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031