Անկարայում տեղի է ունեցել Նեջդեթ Օզելի ու Զաքիր Հասանովի հանդիպումը
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/56a7a4129a8660a84fc4aa741f45d9a7.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին:
Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև կապերի հեռանկարները:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Հասանովին ընդունել էին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու նախագահ Աբդուլլահ Գյուլը: