Բաժիններ՝

Քրեական հեղինակության գործով պաշտպանը դատի է տվել դատախազին

Քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալ Մարտին Ծերունյանի  պաշտպան Սամվել Ջաղինյանը դիմել է դատարան՝ վիճարկելով դատախազի անգործությունը:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է  պաշտպանը:

Ս.Ջաղինյանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով ծավալուն բողոք է ներկայացրել գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մարուխյանին՝ վերլուծելով մեղադրանքը, դրանից բխող զարգացումները:

Սակայն վերջինս ընդամենը երկու տող է գրել.

«… քրեական գործի նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ բավարար են` Մ.Ծերունյանի  նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր չկան»:     Ընդ որում, ըստ պաշտպանի` դատախազը խախտել է օրենքով ամրագրված ժամկետները. պաշտպան Ջաղինյանի բողոքը մերժելու մասին որոշումը կայացվել է 25.11.2013թ., սակայն այն գրասենյակ է հանձնվել միայն 02.12.2013թ., իսկ փոստին է հանձնվել է դեկտեմբերի 6-ին, արդյունքում փաստաբանն իր բողոքի վերաբերյալ դատախազի որոշումը ստացել է միայն դեկտեմբերի 8-ին:

«Շատ դժվար են աշխատում դատախազությունում»,- նշել է Ս.Ջաղինյանը՝ հավելելով՝ «ոնց որ մեղադրանքն առաջադրել են, այդպես էլ հսկողությունն իրականացնում են»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս