Բաժիններ՝

Թունավորումներ Երևանում. հիվանդանոց տեղափոխվածներից մեկի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ 22.58-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Նուբարաշեն 6-րդ փողոցի թիվ 1/4 շենքի 33-րդ բնակարանի բնակիչներ 1970թ. ծնված Ա. Բ.-ն և 1966թ. ծնված Զ. Չ.-ն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրու­թյան:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ 20.10-ին թունավորման նախանշաններով Երևանի Աճեմյան 2-րդ փակուղի թիվ 70 տան բակում գտնվող ավտոտանակից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Մ. Մ. (1989 թ.), և Շ. Բ. (1988 թ.):

Բժիշկները Մ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Շ.Բ.-ինը՝ ծանր:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.21-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Միկոյան փողոցի թիվ 172/1 հասցեի բնակիչ՝ 1991թ. ծնված Գոռու Պրակալի Վառդակումարը, ում առողջական վիճակը բժիկները գնահատել են բավարար:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ 16.43-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Նորքի այգիների փողոցի թիվ 302 տան բնակիչներ 1989թ. ծնված Գ. Շ.-ն և 2012թ. ծնված Ն. Հ.-ն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ 14.20-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Այգեստան 11-րդ փողոցի թիվ 199 տան բնակիչ 1997թ. ծնված Ս. Բ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս