Վաշինգտոնը զգուշացրել է Անկարային՝ կապված Էրդողանի հայտարարությունների հետ. Today’s Zaman
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին՝ երկկողմ հարաբերությունները Թուրքիայում չօգտագործել որպես ներքաղաքական գործիք: Ամերիկյան կողմն ընդգծել է, որ թուրքական իշխանությունները չեն շահի այն հայտարարություններից, որոնք կարող են փչացնել երկու երկրների հետ հարաբերությունները:
Ամերիկյան կողմը հույս է հայտնել, որ թուրքական կողմն այսուհետ զերծ կմնա նմանատիպ հայտարարություններ անելուց, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել երկու երկրների փոխհարաբերությունների ապագան: Այս մասին թերթին հայտնել են նրա անանուն դիվանագիտական աղբյուրները:
Թուրքական Hürriyet Daily News թերթն իր հերթին ընդգծել է, որ, հազիվ թե, թուրք և ամերիկացի դիվանագետների հաջողվի խույս տալ երկկողմ հարաբերություններում լուրջ ճգնաժամից՝ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների հետ, որոնց ամերիկյան կողմը որակել է որպես անհիմն:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանն ակնարկել էր Անկարայում ԱՄՆ դեսպանին վտարելու հնարավորության մասին: