Բաժիններ՝

Ես հաճախ եմ ոտքով գնում աշխատանքի. Գեորգի Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հաճախ է ոտքով  գնում աշխատանքի, քանի որ ապրում է պետական գրասենյակի շենքից ոչ հեռու, ուր գտնվում է նրա աշախատասենյակը.

«Ես ապրում եմ ոչ հեռու՝ կառավարության գրասենյակից 50 մետր հեռավորության վրա: Ելնելով դրանից՝ ես հաճախ եմ ոտքով գնում աշխատանքի, և դա ո՛չ քաղաքական կոկետություն է, ո՛չ էլ համեստություն: Ոտքով կարելի է ավելի արագ հասնել գրասենյակ, քան՝ ավտոմեքենայով»:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ անցորդներին դա չի զարմացնում. «Փողոցում սովորաբար հանդիպում եմ այն մարդկանց, որոնց հետ ամեն օր եմ հանդիպել 40 տարվա ընթացքում, դրա համար էլ նրանք չեն զարմանում ինձ տեսնելիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս