Ստյոպա Սաֆարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 21-ի ելույթին, որտեղ նա նշել էր, թե ինչու հայկական եվրամայդան տեղի չունեցավ:
«Ինչպե՞ս հասկանալ Տեր-Պետրոսյանի ելույթը…
1. Փաստորեն, լավ է եղել, որ Հայկական եվրամայդանը չի կայացել, քանի որ եվրամայդան=հակառուսականություն=անխոհեմություն=արկածախնդրություն, որը Հայաստանի համար, պատմության դասերի հանգույն, կբերեր անկախության ու պետականության կորստի /երեւի հիմա գազային ու մաքսային պայմանագրերով գտնելու ենք պետականությունը????/
2. լավ է եղել, որ տապալվել է եվրասոցացումը. եվրոպան հնձել են այն, ինչ ցանել է, բացի այդ, դա կնշանակեր Ռուսաստանի տակից Հայաստանի եւ մյուս երկրների դուրս բերում /?????/, ինչը սխալ է ու կործանարար /????/
3. Հայաստանի հակառուսերը մարգինալ են, եվրոպամետները դատարկախոս /ակումբներից խոսացող/, եւ լավ է, որ հասարակությունը նրանց հետեւից չի գնում,
4. Հայկական մայդան էլ ես /ԼՏՊ/ չարեցի աշնանը, քանի որ մյուս քաղաքական ուժերը ինձ չէին միանալու, ու դա դատարկ կրակոց էր լինելու:
5.Կհանդիպենք, երբ կհանդիպենք, երբ փամփուշտ լինի…
Ուզում եմ հասկանալ, թե ով է հիացել այս վերլուծությամբ…
Միգուցե հոգուս մեղք վերցնեմ, բայց վախենամ ՀԱԿ պատգամավորներն էլ «կողմ» քվեարկեն, եթե հետեւեն այս վերլուծությանը… Հուսամ, կհետեւեն իրենց ելույթներին…»