Արմեն Աշոտյանը. Ցավում եմ, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբության իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին:

«Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ:

Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ «ընդդիմախոսներ»:

Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապեսч տարածաշրջանային և միջազգային քաղաքականաության վրա:

Եվ այսպես:

Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի «հյուսիսային» ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է:

Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն «պետականասեր սյուզերենները» ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները, չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):

Այսօր էլ խորհրդարանում, «ռիսկ չանելով» խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների «գազային դիվանագիտության» դեմ, մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց «հերոսությունը»` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ կառավարության դեմ:

Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով , այդ «սուրբ» գործի համար ՀՀ ԱԺ ԵՎՐԱինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):

Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են, քան բովանդակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս