Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային կառույցներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ընտրությունների մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի կալանավորման վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարությունները «հանդիսանում» են Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն:

Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում. «Միջազգային կառույցների հայտարարությունները հանդիսանում են Ադրբեջանի դատական մարմինների ու դատախազության մարմինների վրա ճնշման գործադրում»:

Դատախազությունը հերքել է միջազգային կառույցների պնդումներն այն մասին, որ Մամեդլիի կալանավորումը կրում է քաղաքական ու պատվերի բնույթ: Դատախազությունը պնդում է, որ կալանավորման պատճառը հարկային խախտումներն են: Դատախազությունը վստահություն է հայտնել, որ Մամեդլիի գործով հետաքննությունը լինելու է բազմակողմ և օբյեկտիվ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031