Տեղի է ունեցել հերթական նիստը
                                    Դեկտեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին Հանձնաժողովին մասնագիտական առաջարկություններ ներկայացրած անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրված հարցերի քննարկումներին մասնակցելու համար:
Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարոթյունից:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    