Բաժիններ՝

Իմ հայտարարությունը չնչին մասն էր, ես դեռ շատ բան ունեմ ասելու. Արման Մկրտումյանի եղբայր

Իմ հրապարակումը ոչ մի կապ չունի իմ կնոջ հայցադիմումի հետ, իմ հրապարակումը կապ ունի միայն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ, որտեղ հստակ նշված է կաշառքների չափը եւ իմ հայտնած ապացույցները կապված են միայն դրա հետ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը՝ Ռուբեն Մկրտումյանը:

Իսկ ինչ վերաբերում է դատական դեպարտամենտի տարածած հայտարարությանը, ապա նա դա կապում է երկակի ստանդարտների հետ: «Իմ եղբայրը անմիջական դեր է խաղացել հայցի դեպքում, եթե նա կաշառք չի ստանում որեւիցե գործով, ուրեմն՝ բացասական վճիռ է կայացնում»,- ասաց Վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը:

Հարցին, թե եթե եղբայրական խնդրանքը չէր անցնում, ինչի կաշառք չեք տվել, այդքան գումար չունեի՞ք, նա այսպես պատասխանել է.

«Դուք պատկերացնո՞ւմ եք որեւիցե մի եղբայր իր եղբորը կաշառք տա, դա էլ նոր թեմա դառնար, ես ի սկզբանե գիտեի, որ ինքը կաշառք է ուզելու, որովհետեւ ինքը առանց կաշառքի ոչ մի գործարք չի անում, դրա համար ես իրեն չեմ դիմել ընդհանրապես: Դեպարտամենտը, որ ասում է դիմել եմ, ուրեմն՝ գլուխը պատին է տալիս, ոչ մի դիմում, խնդրանք չի եղել ի սկզբանե իմանալով, որ ցանկացած դիմումը հանգեցնելու է կաշառքի ուզման»,- ասաց Ռուբեն Մկրտումյանը: Նա շեշտեց, որ եթե ինքը նման հայտարարություններով հանդես գալու լիներ, դեռեւս 2010թ հանդես կգար, «բոլոր հիմքերը ունեի, երբ որ նրա հայրը նրանից ալիմենտ էր ուզում»:

«Իմ հայտարարությունը միայն կապված է ՄԻՊ զեկույցի հետ, եթե ուզում են կապ գտնեն իմ կնոջ հայցադիմումի հետ, նորից եմ կրկնում երկակի ստանդարտ, կաշառք կտան, կբավարարեք, չենք տա, չեն բավարարի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկությանը, որը վերջերս շատ էր շահարակվում, եղբայրն ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում, «այստեղ հարցն այն է, որ պաշտպանի զեկույցին բավականին ընդդիմախոսներ կան, որոնք վճարովի են, թե ինչ են իրենք ընդդիմախոսում,վճարի համար գիտեն, բայց օբյեկտիվ բոլորս էլ գիտենք, որ դատական համակարգը կոռումպացված է, եւ իմ ներկայացրած ապացույցները, կարծում եմ, բավարար է, որ մնացած բոլոր ընդդիմախոսները լռեն»:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս