Բաժիններ՝

2013 թվականին Վրաստանը զբոսաշրջային ոլորտից վաստակել է 730 միլիոն դոլար

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականին զբոսաշրջությունից Վրաստանի տնտեսության ստացած եկամուտը կազմել է 730 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նախարարի խոսքերով՝ վերջին տարիներին Վրաստանում գրանցվում են զբոսաշրջիկների այցելության բարձր ցուցանիշներ: 2013 թվականին, 2012 թվականի հետ համեմատ, 23 տոկոսով աճել է օտարազգի զբոսաշրջիկների քանակը՝ հասնելով 5 միլիոն մարդու:

Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ հաջորդ տարի կանխատեսվում է, որ կգրանցվի զբոսաշրջիկների այցելության 18 տոկոսանոց աճ՝ համեմատած այս տարվա հետ, իսկ ՀՆԱ-ում զբոսաշրջությունից ստացվելիք եկամուտը կազմելու է 1.1 միլիարդ դոլար:

Նախարարը հավելել է, որ օտարազգի զբոսաշրջիկները հատկապես հետաքրքրված են Կախեթիով (գինիների արտադրությամբ) և անհրաժեշտ է ընդլայնել երթուղիները: 2014 թվականը Վրաստանում հայտարարվելու է զբոսաշրջային սպասարկման որակի բարելավման տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս