Իրանը Ռուսաստանից դեռ սպասում է C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը կարծում է, որ C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրն օրինական է և սպասում է դրա իրագործմանը:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանը պետք է իրագործի այդ պայմանագիրը և Իրանին հատկացնի տվյալ համակարգերը: Դեսպանի խոսքերով՝ այդ համակարգերն ունեն պաշտպանական բնույթ, ինչի համար էլ որևէ նորմ և կանոն չի խախտվում դրանց մատակարարումից:

Տեսանյութեր

Լրահոս