«Ժողովուրդ». Վարչապետը հասավ «Կիլիկիա» գործարանին

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ պտտվող բիզնես հակումների մասին պատմությունները վերջ չունեն։ «Ժողովուրդը» տեղեկացել է, որ ամիսներ առաջ, երբ Տ. Սարգսյանն այցելել է «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին, հետաքրքիր զրույց է ունեցել։ Ականատեսներից շատերն ամիսներ անց սկսել են բարձրաձայնել այդ մասին։ Եվ ահա «Ժողովուրդին» պատմել են, որ երբ գործարանի սեփականատերերից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները, վարչապետն այսպիսի հարց է տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառեք, կհեռանա՞ք»։ Պատասխանը եղել է գրեթե դրական։ Այստեղ Տ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն։ Հ. Հակոբյանը ՝ «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատել է վարչապետի այցի մասին լուրը՝ հերքելով զրույցի  տեղեկությունները։

Առավել մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս