ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ առևտրային համաձայնագրերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման երեկ վավերացրել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ առևտրային համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին 2012 թվականին:

Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ այդ փաստաթղթերը կոչված են իրավիճակի կարգավորմանը, որն առաջացել է Վրաստանի կազմը լքելուց հետո Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանրապետություններից ապրանքների ներկրման հանդեպ սակագնային կարգավորման միջոցների կիրառմամբ:

Համաձայնագրերը մաքսատուրք չեն սահմանում ապրանքների ներկրման համար: Ընդ որում, նախկինի նման ազատ առևտրի ռեժիմի մեջ չեն ընդգրկվել Ռուսաստան շաքարի, սպիրտի ու ծխախոտի ներկրումը:

Փաստաթղթերում նաև նշված է, որ առաջին տարում արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվի նաև բենզինի ու դիզելային վառելիքի հանդեպ, եթե այն Աբխազիայի համար չի գերազանցում տարեկան 50.000 տոննան և Հարավային Օսիայի համար՝ 35.000 տոննան:

Սլուցկին կարծում է, որ համաձայնագրերի վավերացումը զգալի քայլ կհանդիսանա մի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի և մյուս կողմից Ռուսաստանի ու Մաքսային միության մյուս երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման համար:

Տեսանյութեր

Լրահոս