Վանաձորում հրդեհ է բռնկվել տան տանիքում. բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազարի փողոցի թիվ 4 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել` 18.50-ին:
Այրվել են Է. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ):
Հրդեհի հետևանքով տան բնակիչուհի՝ 1943 թ. ծնված Թ. Մ.-ը թունավորման նախանշաններով տեղափոխվել է թիվ 1 բ/կ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն