Եվրասիական տնտեսական խորհրդում կհաստատվի Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուիտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախապատրաստական հարցեր: Այն նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Մոսկվայում, հաղորդում է Կրեմլի կայքը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ` արդեն դեկտեմեբրի 19 –ին Եվրասիական տնտեսական խորհուրդը պատրաստվում է հաստատել Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», որը մշակվել է հատուկ աշխատանքային խմբի կողմից: