Ուկրաինայում հուզումները կնպասեն «Vimpelcom» -ի եւ «МТС»-ի եկամուտների աճին
Ուկրաինայում քաղաքացիական ակտիվության ալիքը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ «МТС» եւ «Vimpelcom» ընկերությունների եկամտի վրա, հայտարարել են «JPMorgan»-ի վերլուծաբանները:
Նշվում է, որ սոցիալական հուզումների ժամանակ, որպես կանոն, մարդիկ ավելի շատ են օգտվում հեռահաղորդակցության օպերատորների ծառայություններից, հաղորդում է interfax.ru-ն:
Այսպիսով, «МТС» –ն ու «Vimpelcom»-ը, որպես ոլորտի խոշոր ընկերություններ, լրացուցիչ շահույթ ստանլու բոլոր հնարավորություններն ունեն: