Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Լև Շլոսբերգը դատապարտվել է 11 տարի 1 ամիս ազատազրկման

Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր և Ուկրաինայի հետ պատերազմին դեմ արտահայտվող քաղաքական գործիչ, «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ, 63-ամյա Լև Շլոսբերգը Պսկովի դատարանի կողմից դատապարտվել է 11 տարի և 1 ամիս ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է BBC-ին:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՌԴ զինված ուժերը «վարկաբեկելու» և դրանց մասին «կեղծ տեղեկություններ տարածելու» հոդվածներով, ինչի համար հիմք են հանդիսացել նրա սոցիալական ցանցերի հրապարակումները:

Շլոսբերգը դատապարտել է վճիռը՝ նշելով, որ դատարանի միակ նպատակը «մարդուն իր քաղաքական, հասարակական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելն էր»: Քաղաքական գործիչը դատավարությունն անվանել է «քննության նմանակում» և կրկին հանդես եկել ռուս-ուկրաինական պատերազմում կրակի անհապաղ դադարեցման ու քաղաքական երկխոսության մեկնարկի կոչով:

«Յաբլոկո» կուսակցությունը բողոքարկել է վճիռը, սակայն Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է բողոքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31