Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Հարավային Կորեա
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կորեա (ամենայն հավանականությամբ՝ Հարավային Կորեա – 168.am):
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Հասանովի կորեական այցը տևելու է մինչև դեկտեմբերի 4-ը: Այդ ընթացքում Հասանովն անցկացնելու է մի շարք հանդիպումներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կորեայից գնել 3 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն, սակայն Հարավային Կորեան Ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվել էր զենք վաճառել Ադրբեջանին: