Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել 3 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն (լուսանկարներ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով կորեական Hankook İlbo պարբերականը, հայտնում է, որ Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել ժամանակակից սպառազինության խոշոր խմբաքանակ:

Այս մասին կորեական պարբերականին հայտնել է Հարավային Կորեայի կառավարությունում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը ռազմական տեխնիկայի գնման հարցում հետաքրքրություն է ցուցաբերել Հարավային Կորեայի խորհրդարանականների Բաքու կատարած այցի ժամանակ:

Ադրբեջանը ցանկություն է հայտնել Հարավային Կորեայից գնել երկու սուզանավ, մեկական էսկադրոնային ականակիր ու տրանսպորտային նավ, Т-50 գերձայնային ուսումնական ինքնաթիռներ, 155 միլիմետր տրամաչափի K-9 ինքնագնաց հրանոթներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի ղեկավարման համակարգեր և այլն՝ ընդհանուր մոտ 3 միլիարդ դոլար արժողությամբ:

Տվյալ առաջարկը ներկայացվել է Հարավային Կորեայի կառավարությանը, սակայն կորեական կողմը դեռ չի պատասխանել գործարքին: Պարբերականի տվյալներով՝ կորեական կողմը մտավախություն ունի, որ զենքի նման խոշոր խմբաքանակի մատակարարումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը՝ Հարավային Կորեայի ԱԳՆ-ը երկրի Պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տվել հատուկ զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերել այդ հարցում որոշումներ կայացնելիս:

Novoe_izobrazhenie2

Novoe_izobrazhenie1

Novoe_izobrazhenie3

Տեսանյութեր

Լրահոս