ԱՄՆ-ն արդեն ապասառեցրել է Իրանի 8 մլրդ դոլարի ակտիվները. ԶԼՄ-ներ
Ժնեւում Թեհրանի եւ «Վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո ԱՄՆ իշխանությունները կիրակի ապասառեցրել են Իրանի ակտիվները` 8 մլրդ դոլարի չափով, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի առեւտրաարդյունաբերական պալատի նախկին ղեկավար Ալինաքի Խամուշիին:
Միջուկային հարցի լուծումը թույլ կտա աստիճանաբար բարելավել Իրանի հարաբերությունները եվրոպական երկրների եւ անգամ ԱՄՆ-ի հետ, հայտարարել է նա գործակալությանը: