Աբդուլլահ Գյուլը Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել է Թուրքիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի ու Թուրքիայի նախագահների միջև: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահության կապակցությամբ շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի ու Թուրքիաի միջև հարաբերությունների հարցը և դրանց խորացման հեռանկարները: Հեռախոսազրույցի ժամանակ Գյուլը Մարգվելաշվիլիին հրավիրել է Թուրքիա: Մարգվելաշվիլին վստահեցրել է, որ այդ այցը տեղի կունենա մոտ ապագայում: