Մնացել է լուծել երկու կամ երեք հարց. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանն ու «Վեցյակը» Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացրած բանակցություններում հասել են 90 տոկոսանոց առաջընթացի: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.

«Եթե դուք հարցնեք կատարված աշխատանքի ծավալի մասին, ապա մենք առաջ ենք գնացել 90 տոկոսով: Մնացել է լուծել միայն երկու կամ երեք հարց»: Իրանական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակցություններին մասնակցող դիվանագետին, հայտնել է, որ «Վեցյակի» ներկայացուցիչները ճանաչել են ուրան հարստացնելու Իրանի իրավունքը:

Նա ընդգծել էր, որ կողմերը դեռ չեն կարգավորել Արակի ծանր ջրի արտադրման գործարարնի հարցը: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների այս փուլը Ժնևում մեկնարկել է չորեքշաբթի:

Տեսանյութեր

Լրահոս